Սիրված արտիստուհի Անի Երանյանն այսօր բոլորում է ծննդյան երեսուն տարին։ Նա ծնվել ու մեծացել է Երևանում։ Անի հաճախել է Երևանի թիվ քառասունչորս դպրոցը։ Նա սովորել է նաև Թատերական ինստիտուտում։

Անին նախ մասնակցել է գեղեցկության մրցույթների, հետո հանդես է եկել նաև հաղորդավարական գործունեությամբ։

Հանրային հեռուստաընկերությամբ «Թեժ տասնյակ» հաղորդման հաղորդավար լինելուց հետո Անին հանդես է եկել և մինչ այժմ էլ շարունակում է հանդես գալ որպես դերասան։

Անին հաճախ է նկարահանվում ֆիլմերում, իսկ ավելի հաճախ՝ հեռոստասերիալներում։ Նա ժամանակի ընթացքում ավելի լուրջ ու դրամատիկ կերպարների դերակատարում է ստանձնում, որոնք հաջողությամբ է կարողանում ներկայացնել։

Այժմ Անին հաճախ է լինում Ռուսաստանում՝ հայրիկի մոտ, իսկ հեռուստասերիալների նկարահանումների համար գալիս է Հայաստան, որտեղ ապրում է Անիի մայրը։

Դերասանուհին հաճախ է խոսում իր և իրեն շրջապատող աշխարհի փոխհարաբերությունների, իր հայացքների ու տեսակետների մասին, որոնք բնութագրում են նրա նրբազգաց հոգին։