Սիլվա Հակոբյանը սիրում է ներկայացնել իր չքնաղ դստրիկին, ով դարձել է շատերի սիրելի բալիկն իր անուշիկ ձայնի և տեսքի պատճառով։

Սիլվան ամեն անգամ հաճույքով թ ներկայացնում փոքրիկ Միլայի նախասիրությունների և հետաքրքրությունների մասին որևէ տեղեկություն։

Ինչպես պարզվում է, Միլան շատ է սիրում խոսել հեռախոսներով։ Ընդ որում, ինչպես երևում է, Միլայի համար կապ չունի, թե ինչ կամ որտեղի հեռախոսով կխոսի ինքը, կարևորը, որ լինի հետախոս։

Սիլվան մի քանի կադր է հավաքել, որոնցում Միլան խոսում է հեռախոսով։ Կադրերից մեկում Միլան խոսում է ինքնաթիռի հեռախոսով, մեկ այլ կադրում խոսում է տան՝ իր սենյակում տեղադրված հեռախոսով։

Այս կադրերով Սիլվան իր «Ալո, ալո» երգի հնչյունների ներքո փոքրիկ հոլովակ է պատրաստել՝ տեղադրելով իր էջում։ Արդյունքում բավականին զվարճալի պատկեր է ստացվել։

Սիլվայի պատրաստած տեսանյութը կարող եք դիտել վարը կցվախ նյութի մեջ։