Սերժ Թանկյանի բացառիկ կատարումն արցախցի աշակերտների հետ․ հուզիչ տեսանյութ

Արցախցի աշակերտների բանիմացության և երաժշտական մեծ տաղանդի մասին բազմիցս և տարբեր առիթներով խոսվել է։ Հերթական առիթն է ներկայացել։ Արցախցի երեք աշակերտուհիներ հանդես են եկել Սերժ Թանկյանի հետ բացառիկ կատարմամբ։

Սերժ Թանկյանը աշակերտուհիների հետ հեռավար կապի միջոցով է միացել։ Նրանք միասին կատարել են Սերժ Թանկյանի հնչեցրած գեղեցիկ ու խորհրդանշական կատարումներից մեկը՝ «Բարի արագիլ» երգը, որի հեղինակն է հանրահայտ կոմպոզիտորներից Ա․ Հեքիմյանը։

Երգը արցախցի աշակերտուհիների շուրթերից հատկապես հուզիչ ու խորհրդանշական է հնչում մեր օրերում։ Աշակերտուհիները կարողացել են թեկուզ հեռավար, սակայն ներդաշնակ կատարում ստանալ։

Երգի ունկնդրման պահին ակամա այցելում են հայերի ստիպված տեղահանության, նոր բույն հյուսելու, հին բնի նկատմամբ կարոտի մասին մտքերը, որոնք ճակատագրական են կարծես հայերի համար։

Գեղեցիկ ու միևնույն ժամանակ տխուր երգի նոր կատարումը, որը հնչում է Սերժ Թանկյանի և արցախցի աշակերտների շուրթերից, կարող եք ունկնդրել վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: