«Սեյրանն, չեմ ուզում հավատամ, գնացիր ընկերոջդ մոտ․․․» ցավալի դեպք

Ագարակում շատերն են սգում երիտասարդ ու պայծառ Սարգիս Զաքարյանի անժամանակ մահը։ Սարգիսը մահացել է ավտովթարից։ Նրա հարթակն այսօր դեպքի մասին հայտնի դառնալուց հետո ողողված է ցավակցական ու ափսոսանքի խոսքերով։

Պարզվում է՝ Սեյրանը եղել է արցախյան անմահ հերոսներից մեկի՝ Կարեն Միրզոյանի մտերիմ ընկերը։ Կարենի քույրը՝ Ալիսա Միրզոյանը, տեղադրել է եղբոր ու Սեյրանի տարիներ առաջ արված լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Սեյրանն, չեմ ուզում հավատամ, գնացիր ընկերոջդ մոտ»։

Սերյանի հարթակում Լենա Ղազարյանը գրել է հետևյալը․ «Չեմ հասկանում՝ինչ եմ զգում,

Քարանում եմ,մտքով թռչում ու քեզ հիշում։

Գիտեմ՝ չկաս ներկա օրում,

Կհանդիպենք մենք երկնքում։

Հա՛, ես կգամ քեզ մոտ այցի

Ու բացակա քեզ չեմ դնի.

Դու ներկա ես այսօր և միշտ,

Ինձ թողեցիր ահռելի վիշտ։

Ու՞ր գնացիր, ասա խնդրեմ,

Այս ցավի հետ ես ո՞նց ապրեմ։

Իմ ժպտերես, բարի Սեյրան,

Պաշտպանիր ինձ հրեշտակի նման»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: