Նախկինում մոդելային աշխարհում հայտնի կերպար, իսկ հետո նաև ԱՄՆ նախագահներից Դոնալդ Թրամփի հետ ընտանիք կազմած Իվանա Թրամփին մոտ չորս օր առաջ շենքի անվտանգության աշխատակիցները գտել են ընկած և ուշաթափված։ Նա ապրում էր Մանհեթնի իրենց տանը, որտեղ էլ ընկել է։

Ցավալի միջադեպը մինչ կեսօրն է եղել։ Քանի որ ուշագնաց կինն ընկած է եղել աստիճանների մոտ, նախապես ենթադրվել է, որ Իվանայի սիրտն է հավանաբար կանգ առել, որի պատճառով էլ ընկել է աստիճաններից։

Հետագայում պարզվել է, որ ամենևին էլ այդպես չի եղել։ Իվանան պարզապես սայթաքել և ընկել է ըստ բժշկական հետազոտությունների։ Նա մեջքի շրջանում այնպիսի վնասված է ստացել, որ անհամատեղելի է եղել կյանքի հետ։

Նշենք, որ Իվանան յոթանասուներեք տարեկան էր։ Նա ծնունդով Չեխոսլովակիայից էր։ Դոնալդ Թրամփի հետ Իվանան ամուսնացել է 1977 թվականին՝ նրա հետ միատեղ ապրելով շուրջ տասնհինգ տարիներ։ Նրանք համատեղ երեք զավակներ են ունեցել։