Ռուբեն Հախվերդյանի տիկնոջ մասին թեև շատ չի խոսվում, սակայն նա մի ուրույն հետաքրքիր աշխարհ ունեցող անհատականություն է։ Նունուֆար Մինասյանին ծանոթներն ու հարազատները Նանա են անվանում։

Նա ծնվել է Բոլնիս Խաչենում։ Նանան մասնագիտությամբ ճարտարապետ է, սակայն զբաղվում է նկարչությամբ։ Քանի որ նրա խաղաղ հոգուն հարազատ չէր քաղաքի աղմուկը, Նանան ամուսնու հետ նախընտրել է քաղաքից հեռու ապրել։

Նանան որևէ կտավ նկարելիս միշտ երկրորդն էլ է նկարում, քանի որ հաճախ են լինում դեպքեր, երբ ամուսինը՝ Ռուբեն Հախվերդյանը, նկարներից մեկը որոշում է հյուրերից մեկին նվիրել։

Այսօր լրագրող Նանե Արզումանյանը ջերմ շփում է ունեցել Ռ․ Հախվերդյանի և նրա տիկնոջ հետ։ Լրագրողը, ով արցախյան վերջին պատերազմին կորցրել է ամենաթանկը՝ եղբորը, ջերմացել է ամուսինների հետ շփումից և այսպիսի տպավորություններով է կիսվել իր սոցհարթակում․

«Կան արև մարդիկ, որոնց հետ զուգահեռ ապրելը հպարտություն է։ Հախվերդյանի եզակիության մասին խոսելն ավելորդ է, իսկ նրա կինը՝ տիկին Նանան, ամենադրականի անսահմանությունն է»։