Ռոզա Լինը շարունակում է նվաճել համաշխարհային հանրահայ բեմեր՝ իր ելույթներով հիացնելով շատերին։ Օգտվելով միջազգային հանրության՝ իրեն ընձեռած հնարավորությունից՝ Ռոզան բարձրաձայնում է այս պահին արցախցիներին և համայն հայերին պատուհասած աղետի մասին։

Ռոզան «iHeartRadio ALTer Ego» անունը կրող համերգի ժամանակ ելույթ ունենալիս ներկայացել է մի շապիկով, որի վրա գրված է հետևյալ տողերը․ «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ»։ Այս քայլը Ռոզայի համար անհանգստության ձայն բարձրացնել է։

Ռոզայի ելույթը բավականին հաջող ընթացք է ունեցել։ Նրան շատ ջերմ են արձագանքել այլազգի հանդիսատեսները, որոնք շարունակաբար հիացական բացականչություններ են բեմ ուղարկել։ Ռոզայի այս ելույթից մի հատված կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Հավելենք, որ միջազգային հարթակներում այս օրերին ելույթ ունենալու հնարավորություն ունեցող հայազգի ներկայացուցիչներից շատերը նույնպես առիթը բաց չեն թողնում հայրենիքի դժվար վիճակի մասին բարձրաձայնել։ Օրինա գեղեցկության մրցույթում հաղթած հայուհին, կամ Հենրիխ Մխիթարյանը։