Ռաֆայել Երանոսյանը բացառիկ ընտանեկան լուսանկար է տեղադրել․ ահա թե ինչ առիթով

Ռաֆայել Երանոսյանն իր հարցազրույցներում աչքի է ընկնում իրեն հատուկ անկեղծությամբ։ Չնայած նա խուսափում է ընտանեկան, անձնական թեմաներին առնչվող հարցերին պատասխանել, այնուամենայնիվ խոսելիս անկեղծ է։

Ռաֆայելը այդ անկեղծ զրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ մայրը մահացել է։ Նա խոստովանել է, որ շատ ծանր է տարել մայրիկի չլինելը։ Ռաֆայելի ծնողները Լենուղի գյուղում են ապրում։ Այժմ արտիստի հայրը մենակ է ապրում։

Արտիստը սկզբունքորեն հաճախ է այցելու Լենուղի, շփվում հայրիկի և մանկության ընկերների հետ, գտնում իր մանկության խաղաղությունը։ Ռաֆայելի ամենից սիրելի մարդկանցից է նրա հորաքույրը։

Արտիստը սիրելի հորաքրոջ՝ Նախշուն Երանոսյանի ծննդյան օրվա առիթով տեղադրել է ընտանեկան բացառիկ լուսանկար՝ նրան շնորհավորելով հետևյալ խոսքերով․ «Ադես՝ մեր բոլորի հորքուր, Նախշսսսսս, շնորհավոր ծնունդդ»։

Ռաֆայելի հրապարակմանը արձագանքել են շատերը՝ միանալով արտիստի շնորհավորանքին, իսկ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը գրել է․ «Շնորհավոր, աշխարհի ամենա հորքուր»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: