«Պատերազմն ապացուցեց, որ բուծվել է այսպես կոչված հացթուխ-խոզապահ գեներալ-գնդապետների մի ամբողջ կույտ, որոնց․․․»

Լևոն Շիրինյանը գրում է․ «Երբ ես Սերժի ռեժիմի գորշ տարիներին առաջադրեցի գողապետության կոնցեպտը, երբեք չեի կարող երևակայել, որ հայ հասարակությունը այսքան ախտավոր է, ավելի ապականված՝ այսպես կոչված վերնախավի պարագայում: Դատեք ինքներդ․ տիտղոսակիր, ավելի վատթար՝ վարժապետ որոշ չսոցիոլոգներ այդ հրաշալի գիտությունը վերածեցին ժողովրդի գիտակցությունը մթագնող, իրենցինին համարժեք, խավարամտության գործիքակազմի:

Ծնվեց ԴՈԼԱՐԱՅԻՆ սոցիոլոգիան իր շահառուներով` հակապետական կազմավորումներով: Պատերազմն ապացուցեց, որ բուծվել է այսպես կոչված հացթուխ-խոզապահ գեներալ-գնդապետների մի ամբողջ կույտ, որոնց սպայի պատիվը եղել է սուտ խոսելը։

Գորիլլաներին բնորոշ միջնադարյան շենքերի մասսիվներ կառուցելը ու ադրբեջանցի «կոլեգաների» համեմատ զրո գիտելիք ու մարտարվեստ ցուցադրելը, օտարի նամյոկներով առաջնորդվելը, արտոնյալ Չբժիշկների օվիչ-օվնայական մի քարանձավային կաստայի առկայությունը, որոնց գործը, պարզվում է, քաղաքացու ձայնը գողանալու uրբապղծություն է, արդարադատության դեմ ընդվզելն ինչ-ինչ ծառայությունների դիմաց, էլ չեմ ասում Չիրավագետ մանիպուլյատորների ու օրենսգետների ահռելի ոհմակը, որոնց իդեալը քյաբաբն է, գողական բարքերով ապրելն ու առնետի նման հասարակությունը հnշոտելը:

Եվ այսպես շարունակ: Այս բոլորին միավորողը ստկամիտ օտարահպատակությունն է, ոհմակի շահերին անասնական բնազդով նվիրվածությունը ու թուրքական լիրան է, ռուսական ռուբլին, և իհարկե ամենազոր եվրոդոլարը․ շիզոֆրենիայի հասնող նեղ-անձնական շահերին հոտային նվիրվածությունն ու շրջանցելով իրավունքը՝ իրենց ողորմելի էությունը ՕՐԵՆՔԻՑ վեր ու դուրս դնելը: Նողկալի է»:

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: