Հրաչ Մուրադյանը մինչ ընտանիք կազմելը հնարավորինս շրջանցում էր անձնական կյանքին վերաբերող հարցադրումները՝ զբաղվելով միմիայն մասնագիտական գործունեությամբ։ Անձնական կյանքում հանգամանքների փոփոխությունը փոխել է նաև Հրաչի տրամադրվածությունը։

Հանրահայտ հաղորդավարը վերջին շրջանում շատ երջանիկ պահեր է ապրում։ Նա իր երջանկությունը այլևս չի խուսափում կիսել հանրային հարթակներում, մանավանդ, որ նրա ուրախության դրսևորումները մեծ ջերմությամբ են ընդունվում։

Հրաչն ավելի անմիջական է դարձել։ Նա մեկ առաջարկում է իր ապագա աղջնակի անվան տարբերակներ առաջարկել, մեկ խոսում է տիկնոջ հանդեպ ունեցած իր սիրո մասին, մեկ էլ անձնական հույզերն է հրապարակայնորեն արտահայտում։

Հրաչի այս անմիջականությունը ավելի է սիրվում հանրության կողմից։ Վերջերս հաղորդավարը մի լուսանկար էր հրապարակել դստեր ննջասենյակից՝ գրելով․ «Պապան գործի է»։

Լուսանկարում հայրիկը նախապատրաստում է աղջնակի զգեստապահարանի բռնակը։ Նա այնքան սիրով է անում այդ գործն ու մեկնաբանում այն, որ միանգամից նկատելի է նրա հայրական երջանկությունը։