Վահե Աղաջանյանը գրում է․ «Չնայած uպառնալիքներին՝ Իլհամ Ալիևը, այնուամենայնիվ, դժվար թե այս պահին փորձի գնալ ագրեսիայի Հայաստանի դեմ։ Խնդիրը Թուրքիայում մայիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններն են, որտեղ եթե հաղթանակ տանի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարoղլուն, ապա տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը վերանայման է ենթարկվելու։

Վերանայվելու են նաև Ռnւսաստանի հետ հարաբերությունները և պայմանավորվածությունները, ինչպես նաև 3+3 ձևաչափը ընդհանրապես, հետևաբար Ալիևի կողմից ագրեսիայի գնալը այս պահին կարող է դիտարկվել որպես չհաշվարկված արկածախնդրություն։

Մայիսի 14-ին շատ ժամանակ չի մնացել, պետք է հետևել, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում, քանի որ այնտեղ նախագահական ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված տարածաշրջանի ապագայի հարցում։ Կախված ընտրությունների արդյունքներից՝ Հայաստանը ևս պետք է վերանայումներ կատարի։

Հարկ է նաև արձանագրել, որ այս պահին, այնուամենայնիվ, Էրդողանի շանսերը մի փոքր ավելի բարձր են գնահատվում, չնայած կա հիմնավոր տեսակետ, որ այն Թուրքիան, որը կար մինչև երկրաշարժը և այն Թուրքիան, որը կա երկրաշարժից հետո, ամենևին նույն պետությունները չեն՝ հաշվի առնելով, որ առանց այդ էլ ծանր տնտեսական վիճակին գումարվեց 100 միլիարդ դոլար հավելյալ բեռ»։