Ուշադրություն․ ծանոթ ու հարազատ դեմքեր․ մեկնարկել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները․ մանրամասներ և լուսանկարներ

Մեր ժանաբակի հայտնի ռեժիսորներից Արշո Հարությունյանը որոծել է նկարահանել ժամանակին ամենամեծ ռեյտինգ ունեցող հայկական ֆիլմերից մեկի մերօրյա տարբերակը։ Նոր նկարահանվող ֆիլմը վերնագրվել է «Մեր բակը 25 տարի անց»։

Ֆիլմում որպես դերասաններ ընդգրկվել են ինչպես «Մեր բակը» ֆիլմից հայտնի տաղանդավոր դերասաններ, այլ նաև նոր դեմքեր, որոնց մեծ մասին հանրությունը ծանոթ է հեռուստատեսային տարատեսակ նախագծերից։

Սոցհարթակում բացվել է ֆիլմի վերնագիրը կրող ֆեյսբուքյան էջ, որտեղ զետեղվել են ֆիլմի նկարահանումներից ուշագրավ կադրեր։ Այս կադրերում երևում են ֆիլմում ընդգրկված արտիստների մեծ մասը։

Հատկանշական է, որ օգտատերերը արդեն հասցրել են նախնական կարծիք կազմել ֆիլմի մասին և արտահայտել իրենց վերաբերմունքը։ Օգտատաերից մեկը դժգոհել է՝ գրելով․ «Ֆոտոների մեջ արդեն անցանկալի ու ոչ պրոֆսիոնալ դերասաններ են երևում, կարող եք չշարունակել»։

Հայտնի է նաև, որ ֆիլմում ընդգրկված հանրահայտ արտիստներից Աշոտ Ղազարյանը վերջին շրջանում անոթային խնդիրներ է ունեցել և բուժում է ստացել հիվանդանոցում, սակայն նրա վիճակը ներկայումս բարվոք է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: