Ուշագրավ փաստեր սիրված դերասանուհի Ալլա Վարդանյանի մասին. լուսանկարներ

Սիրված դերասանուհի Ալլա Վարդանյանը երեկ՝ հունվարի վեցին, բոլորել է ծննդյան վաթսուներկու տարին: Դերասանուհու ծննդյան օրվա առիթով ստորև ներկայացնում ենք մի քանի ուշագրավ փաստեր նրա կյանքից:

Ալլա Վարդանյանը ծնվել է Գերմանիայում՝ Պոտսդամ քաղաքում, սակայն նա մեծացել, կրթություն է ստացել Հայաստանում: Ալլա Վարդանյանը հաճախել է Երևանի թիվ 122 դպրոցը: Դպրոցից հետո Ալլա Վարդանյանն իր ուսումնառությունը շարունակել է Թատերական ինստիտուտում:

Ալլա Վարդանյանն ուսանել է լեգենդար Խորեն Աբրահամյանի խմբում: Այս փաստը մեծ նշանակություն է ունեցել դերասանուհու մասնագիտական հետագա ընթացքի և դրսևորումների վրա:

Ինչպես հայտնի է, Ալլա Վարդանյանն ընտանիք է կազմել տաղանդավոր մեկ այլ արտիստի՝ Արմեն Մարությանի հետ: Նրանք տարիներ շարունակ միասին են ոչ միայն կյանքում, այլ նաև բեմի վրա և իրենց դերակատարություններում:

Ցավոք սրտի, անցնող տարին ողբերգական ընթացք ունեցավ նաև այս գեղեցիկ ընտանիքի համար, քանի որ ողբերգական ավտովթարը պատճառ դարձավ դերասանական զույգի դստեր ընտանիքի բոլոր անդամների անժամանակ մահվան:

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: