Ուշագրավ․ «Ես ինքս մի քանի տարի առաջ Ջիջի տաքսիում երկու շաբաթ տաքսիստ եմ աշխատել․․․»

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Երևի օր չկա, որ էջիս վրա բողոք չկարդամ տաքսիների մասին: Մարդիկ բողոքում են, որ Ջիջի տաքսին գինը թանկացրել է, տաքսի չի ճարվում, սպասարկումը վատ է ևն ևն: Եթե գինը թանկ է, ուրեմն մարդիկ պիտի շահագրգռված լինեն չէ՞ տաքսի քշելու հարցում: Եթե շահագրգռություն չկա, ուրեմն թանկ չի: Սա տարրական տնտեսագիտական դատողություն է՝ առաջարկ-պահանջարկի հավասարկշռության մասին: Իրականում Հայաստանում «թանկ» կոչվող տաքսին շատ էժան է:

Եթե համարում եք թանկ է, ապա գնացեք, գրանցվեք Ջիջիում, պահանջարկը կա՝ քշեք-հարստացեք, ինչու՞ չեք քշում: Չեք քշում, որովհետև էդ «Թանկ» տաքսու գնից երբ հանում եք վառելիքի ծախսը, օպերատորին վճարվող 12 տոկոսը, մեքենայի ընթացիկ ծախսերը, յուղը, անվադողերը, ապահովագրությունը, հնարավոր տուգանքները և էլի լիքը բան, պարզվում է, որ արդյունքում շատ քիչ փող է մնում ձեզ:

Իսկ եթե բողոքում եք մեքենաների որակից ու հնությունից, իմացեք, որ եթե էդ «Թանկ» գնով ձեզ սպասարկի նոր և մի քիչ լավ մեքենա, ապա տաքսիստը իր գրպանից պիտի ֆինանսավորի ձեզ, իսկ փող աշխատելու մասին պիտի մոռանա: Ինչու՞ ես գիտեմ այս ամենը. որովհետև ես ինքս մի քանի տարի առաջ Ջիջի տաքսիում երկու շաբաթ տաքսիստ եմ աշխատել:

Այդ ժամանակ ես Համբուրգից նոր էի եկել Հայաստան, համ ժամանակ ունեի, համ սիրում էի մեքենա քշել, համ էլ գովազդը տեսա, թե իբր կարելի է օրական տաքսիով 20.000 դրամ աշխատել: Երկու շաբաթ քշելուց հետո հաշվեցի զուտ եկամուտը ու հասկացա, որ այդ թիվը իրականության հետ կապ չունի:

Տաքսիստի աշխատանքը շատ ծանր աշխատանք է: Էլ չհաշված ուղևորների ծաղրական վերաբերմունքը: Երբ ես բոլոր նստող ուղևորին ասում էի. «Ախպեր ջան, կամ քուրիկ ջան, դու գիտես ես սաղ կյանքս տաքսիստ ե՞մ աշխատել, ես ընդամենը մի քանի ամիս առաջ Համբուրգի ՍԻմֆոնիկում ջութակ էի նվագում», նենց դեմքով էին նայում, իբր. «Սաղ տաքսիստներդ էլ այ տենց սուտ եք խոսում», բայց ես զուտ ճշմարտությունն էի ասում:

Այսինքն հերիք չի ծանր աշխատանք ա, հերիք չի մեջը շատ քիչ փող կա, հետն էլ ճիշտ բաներ ես ասում քեզ դնում են ստախոսի տեղ՝ դա արդար ա՞: Նենց որ տաքսիստներին մի մեղադրեք, ես իրանց ցավը տանեմ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: