Որքա՜ն է փոխվել պատերազմում անմահացած Ռոմանի մայրը որդուն կորցնելուց հետո․ մանրամասներ Ռոմանի մասին

Ռոման Կիրակոսյանը պատերազմի թանկագին կորուստներից է։ Նա սեպտեմբերի տասին կդառնար քսան տարեկան։ Ռոմանը ծնունդով Լոռու Տաշիր համայնքից է։ Ռոմանը սովորել է Տաշիրի դպրոցում, որից հետո ընդունվել է Վանաձորի Ագրարային համալսարան։

Ռոմանը 2020 թվականի ձմռանը՝ հունվարի ութին զորակոչվել է բանակ՝ զինծառայության անցնելով Արցախի շրջանի Հադրութի զորամասում։ Ռոմանն ընդամենը ինն ամսվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմական արհավիրքը։

Ռոմանը ավելի քան երեսուն օր համառ ու հերոսական պայքար է մղել հայրենի սահմանների պաշտպանության համար։ Նա զոհվել է հոկտեմբերի երեսունմեկի թեժ մարտերի ժամանակ։ Ռոմանի մասին ընկերները հիացական արտահայտություններով են խոսում։

Ռոմանի մայրը, ով մինչ պատերազմի մեկնարկը երիտասարդ ու պայծառ կին էր, պատերազմից ու թանկագին որդուն կորցնելուց հետո շեշտակի փոխվել է։

Նա կորցրել է իր նախկին կենսասիրությունն ու պայծառությունը։ Ռոմանի մայրը որդեկորույս բոլոր մայրերի հավաքական կերպարն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: