Որտե՞ղ և ինչպե՞ս է հանգստանում Անահիտ Կիրակոսյանը․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Անահիտ Կիրակոսյանը շատ է սիրում ճամփորդել։ Նա ճամփորդում է մշտապես իր ամուսնու հետ։ Նկատենք, որ ամուսինները միշտ կարճաժամկետ ճամփորդությունների են գնում՝ առանց իրենց հետ տանելու երեխաներին։

Նրանք միասին բացահայտում են աշխարհի տարբեր գողտրիկ անկյուններ՝ իրենց տպավորություններն արտահայտելով նաև սոցհարթակում։ Անահիտն ու ամուսինը հերթական հետաքրքիր ճամփորդությունն են սկսել։

Այս անգամ նրանց ուղղությունը Ավստրիան է։ Ամուսինները գտնվում են Վիեննայում։ Անահիտը գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարներ է տեղադրել Ավստրիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերը ներկայացնող։

Լուսանկարներից մի քանիսը Անահիտն այսպես է մեկնաբանել․ Լռությունը երբեմն ավելի խոսուն է։ Նշենք նաև, որ ընդամենը մի քանի օր առաջ Անահիտը իր կրտսեր որդու հետ էր լուսանկարներ տեղադրել մանկական ատրակցիոներներից։

Նա տղայի հետ ուրախ ժամանակ էր անցկացրել Երեխաների պաշտպանության օրվա առիթով պայմանավորված։

Այդ լուսանկարներն էլ դերասանուհին այսպես էր մեկնաբանել․ «Երանի պաշտպանելու կարիք չունենային։ Խաղաղություն եմ մաղթում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: