Որտե՞ղ է ընտանիքի անդամների հետ հանգստանում Էգոր Գլումովը և ի՞նչ լուսանկարներ է հրապարակում նա

Հանրահայտ հաղորդավար և ինքնատիպ անհատ Եգոր Գլումովը սիրելի տիկնոջ և չորս զավակների հետ մեկնել է արտերկրյա հանգստի։ Նա ընկերոջ խորհրդով այցելել է Իսպանիա։ Հիացած Իսպանիայի միջավայրով՝ Գլումովը իր հարթակում շնորհակալություն է հայտնել ընկերոջը լավ խորհրդի համար։

Գլումովն ընտանիքի հետ այս ընթացքում հասցրել է լինել իսպանական մի շարք տեսարժան, գեղեցիկ վայրերում։ Նրանք լուսավոր ու պայծառ լուսանկարներ են տեղադրում, որոնցում մեծ մասամբ երևում են ընտանիքի բոլոր անդամները։

Հրապարակված լուսանկարներից հասկանալի է դառնում, որ ընտանիքը եղել է Բարսելոնայում, որտեղ ներկա է գտնվել ֆուտբոլային խաղի։ Գլումովի տղան Մխիթարյանի անվանական մարզաշապիկով է ներկայացել խաղի դիտմանը։

Ընտանիքը այցելել է նաև Իսպանիայի Կինոյի թանգարան, որը աշխարհի այն սակավաթիվ թանգարաններից է և միակն է նահանգում, որտեղ կարելի է ճանապարհորդել պատկերների պատմության 500-ամյակի միջով՝ տեսնելով, թե որոնք են եղել կինոյի ստեղծման նախադրյալներն ու ակունքները։

Նրանք Կինոյի թանգարանում ընտանեկան ինքնատիպ սելֆի են արել՝ ի նշանավորում լուսանկարչության համաշխարհային օրվա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: