Սիլվա Հակոբյանն առաջիկայում երկրորդ անգամ է մայրիկ դառնալու, իսկ մինչ այդ նույնիսկ այս տապին ու իր կարգավիճակին շարունակում է ելույթներ ունենալու հրավերներ ընդունել՝ ուրախացնելով իր երգարվեստի սիրահարներին։

Սիլվայի մշտական ուղեկից Միլային շատերը արդեն սկսել են ընկալել որպես մայրիկի անբաժան կցորդ։ Միլան մայրիկին ոչ միայն խանգարում, այլ նաև օգնում է։ Նրա ներկայությունը ոգևորում և ուրախացնում է բոլորին։

Սիլվայի վերջին հերթական համերգներից մեկի ժամանակ Միլան պնդել ու համառորեն մայրիկի հետ բեմ է բարձրացել։ Նա բարձրախոս է պահանջել, իսկ արդյունքում նրան անջատված բարձրախոս են տվել, որ իրեն երգչուհու կարգավիճակում պատկերացնի։

Սիլվայի երգելու ընթացքում Միլան անընդհատ խանգարել է՝ հասկանալով, որ բարձրախոսն անջատված է։ Մայրը վերջում երգելով ասել է, որ Միլան իրեն խանգարում է։ Այս ամենն ավարտվել է նրանով, որ Միլան տուն է վերադարձել շքեղ նվերներով։

Սիլվայի և Միլայի մասնակցությամբ զվարճալի կադրերը կարող եք դիտել ստորև։