Սեյրան Սողոյանը, որ մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, ծանր վիրավորում է ստացել, սակայն բարեբախտաբար կարողացել էփրկվել, իր վերականգնողական բուժումը անց է կացնում Զինվորի տուն կոչվող հայտնի կենտրոնում, որը օրերս հայտնվել է քննարկումների թիրախում։

Հայկուհի Մինասյանն այսօր ուղիղեթերային միացմամբ էր հանդես եկել, որի մեջ բացի իրավիճակը ներկայացնելուց, ասել էր, որ բուժում ստացող շատ զինվորներ ցանկություն ունեն միջամտել հարիցն, սակայն ինքը խնդրել է չմիջամտել։ Այս առիթով Սեյրան Սողոյանը գրում է․

«Շատերդ արդեն տեղյակ եք Զինվորի տան հետ կապված լուրերին։ Ես, հարգելով Հայկուհի Մինասյանի հորդորը, ուղղակի կասեմ մի բան. Պատերազմը իրականում դեռ չի ավարտվել, և թշնամին օր օրի ավելի ու ավելի է վերազինվում ու հզորանում։ Իսկ մենք ինչ ենք անու՞մ։

Մենք նույնիսկ չենք կարող մեր ունեցած մնացածը պահել, բուժել ու վերականգնել։ Ու ովքեր որ ուզում են անել դա, պարտադիր հայտնվում են մարդիկ, որոնք պատնեշ են լինում այդ ամենի իրականացմանը։ Մեզ խաղաղություն է պետք ոչ միայն երկրի սահմանին, այլև սահմանի թիկունքում»։