Ովքե՞ր են Տաթևիկ Ադումյանի մայրիկը և տատիկը․ ուշագրավ մանրամասներ արտիստուհու մասին

Հանրահայտ արտիստուհի Տաթևիկ Ադումյանի մայրը և տատիկը ինքնատիպ ու հետաքրքիր կերպարներ են։ Տաթևիկի մայրը Մոնկիա Կարապետյանն է, որը ժամանակին շատ հաջողված պարուհի է եղել, որպես բալետի պարուհի բավականին խոստումնացլից ապագա է ունեցել։

Մոնիկա Կարապետյանը տասնութ տարեկան է եղել, երբ լույս աշխարհ է եկել Տաթևրիկը։ Մայրը թողել է իր կարիերայի զարգացման հեռանկարը՝ զբաղվելով դստեր խնամքի և դաստիարակության հարցերով։ Այժմ Տաթևիկը մեծ երախտագիտությամբ նշում է, որ իր լավագույն ընկերը հենց մայրն է։

Տաթևիկի տատիկը ևս մեծ ազդեցություն է ունեցել Տաթևիկի զարգացման, ինչպես նաև մասնագիտության ընտրության հարցում։ Նրա տատիկը հանրահայտ ու տաղանդավոր դերասանուհի Ռուզաննա Գևորգյանն է։

Տաթևիկի դերասանուհի դառնալու որոշմանը տատիկը դրական է արձագանքել, իսկ նրա դերախաղին միշտ օբյեկտիվ ու քննադատորեն է վերաբերվել՝ նպաստելով թոռնուհու մասնագիտական աճին։ Նշենք, որ Տաթևիկը մինչ տասը տարեկան հասակը ապրել է Բեյրութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: