Հայկ Թորոյանը գրում է․ «Ոնց որ իրավապահ համակարգը Սյունիքից սկսել ա «պողպատե շաբաթօրյակ իրականացնել»։ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և շատ կարևոր է, որ Սյունյաց մաֆիան վերջնականապես արմատախիլ լինի։

Սյունիքի մարզը ընդերքով բավականին հարուստ է և այն, որ երկար տարիներ Սյունիքի հանքաարդյունաբերությունից սնվել են որոշ խմբակներ և այդ միլիարդներով իրենց բանդան ստեղծել, ինչը անվիճելի փաստ է, երբեմն էլ տպավորություն է եղել, որ Սյունիքը 90-ականների Կոլումբիան է իսկ ռոբի և միշիկի շերեփուկ հանդիսացող քաղաքապետ մանվելա-առուշանմաներն էլ Սյունիքում իրենց դրել են Պաբլո Էսկոբարի տեղը, չհասկանալով, որ Պետության դեմ խաղ չկա։

Հույս ունեմ, որ նախընտրական քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ Պղնձամոլիդենի ռոբա միշիկական բաժնեմասը պողպատե մանդատով և հմուտ իրավաբանությամբ ամբողջովին կպետականացվի և ամբողջ հասույթը կգնա պետական բյուջե, կարծում եմ թիմային աշխատանքի հմուտ արդյունքներով, դա շուտով կյանքի կկոչվի։

Հ.Գ. Միայն Քաջարանի Պղնձամոլիդենի «ռոբա-միշիկական» այդ բաժնեմասով Հայաստանի պետական բյուջեն տարեկան դոլարով. հարյուրավոր միլիոնների եկամուտ կստանա, իսկ ռոբա սյունաց Պաբլոների եկամտի խողովակները չփակելով, Հայաստանում անհնար կլինի կարգ ու կանոն հաստատել, վերացնել ապագայում սպասվող ճգնաժամը և ստեղծել օրենքի դիկտատուրա։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։