Վարդանյան Լուսինեն արցախյան մարտերի ժամանակ կորցրել է իր թանկագին որդուն՝ Մուշեղին։ Տղայի մահից հետո Լուսինեն չի մտածել նոր երեխա ունենալու մասին, սակայն հետո նրա մոտ նորից զավակ ունենալու մտքեր են եղել։

Նա պատահական է իմացել, որ հղի է։ Հղիության ողջ ընթացքում Լուսինեն իր զոհված տղայի հետ է եղել մտքերով։ Նա նախ ցանկացել է իր ուժերով լույս աշխարհ բերել երեխային, սակայն ամեն դեպքում երեխան ծնվել է վիրահատական ճանապարհով։

Լուսինեն չի կարողանում մեկնաբանել ու ներկայացնել այն ապրումները, որոնք ունեցել է վիրահատական սեղանի վրա։ Նա շարունակ զգացել է իր տղայի ներկայությունը։ Տղան ասել է, որ փոքրիկն ինքն է, թող մայրը պահի, մեծացնի ու կհամոզվի։

Լուսինեն նշում է, որ նորածին տղան թեև դեռ շատ փոքր է, սակայն կարողանում է վերադարձնել իրենց կորած ժպիտը։ Այս պատմության մանրամասները՝ կցված նյութի մեջ։