Ժողովրդական հայտնի երգչուհիներից Մոնիկա Նազարյանն ունի իր երաժշտական հատուկ և անդավաճան ուղղվածությունը, որի շնորհիվ էլ ունի իրեն հավատարիմ երկրպագուներ, որոնք նրան սպասում և սիրում են անկեղծորեն։

Երգչուհին հաճախ է այցելում հայաստանյան տարբեր տարածաշրջաններ, հաճախ է լինում տարբեր բնակավայրերում՝ շփվելով տարբեր մարդկանց հետ, որոնք նրան ջերմ սիրով են ընդունում և դիմավորում։

Վերջերս Մոնիկան այցելել է հայաստանյան մի շարք բնակավայրեր, մասնավորապես Ներքին Ադյաման, Ներքին Գետաշեն՝ Ջաղացում։ Նրան այնտեղ շատ ջերմ են ընդունել, որի մասին իր հարթակում Մոնիկան գրել է հետևյալը․

«Գեղեցիկ օր անցկացրեցինք այսօր։ Չեմ հիշում քանի քանիսի հետ լուսանկարվել եմ մեծագույն սիրով։ Բա, որքա՜ն երեխաներ, ոմանք իմանալով, որ այդտեղ եմ գյուղի մի ծայրից եկել էին մյուս ծայրը տեսնելու ինձ։

Չմերժեցի Ոչ ոքի և երգեցի, որ ուրախ ու դրական լիցքերով հեռանային։ Ինձ հետ հավասար երգում էին։ Որքան սեր փոխանցեցիք ինձ։ Շնորհակալ եմ»։