Նոր տարին Վաչե Թովմասյանի ու դստրիկի համար մեկնարկել է բավականին խոստումնալից ու հագեցած առօրյայով։ Վաչեի դուստրը՝ Միան, իր տատիկի՝ հայրիկի մոր հետ տարեսկզբին մեկնել է ջերմ Դnւբայ, որտեղ էլ անակնկալ կերպով հանդիպել է հայրիկին։

Հայրը, որ հաճախ է դստեր կյանքից ֆիզիկապես բացակայում, պարզապես վայելում է նուրբ ու քնքուշ դստեր հետ հետաքրքիր ժամանցը։

Նրանք միասին սիրով լինում են Դուբայի ուշարժան վայրերը, լինում երեխաների համար նախատեսված տեղերում։

Վաչեն ու Միայն եղել է Լեգոների լեգենդար խանութում, որտեղ միասին փորձել են լեգո հավաքել։ Հայր ու դուստր եղել են նաև Դուբայի ծովափնյա վայրերում, միասին վայելել տեղի ջերմ ու արևոտ եղանակը, արևն ու բնությունը։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Վաչեն հեռու է գտնվում ոչ միայն իր ընտանիքից, այլ նաև իր հայրենիքից։ Նախորդ տարի հանրայնացվեց նաև այն տեղեկությունը, որ Միայի ծնողները բաժանվել են։