Ավանեսյան Կարենը խորհրդային ու ռուսական միջավայրի հայազգի ճանաչված ու տաղանդաշատ արտիստներից է, որը համարվում է «հումորի հին դպրոց»-ի ներկայացուցիչներից մեկը։

Միաժամանակ կատակերգուի անձնական կյանքը պատված է բազմաթիվ ասեկոսեներով։ Երկրպագուներին հետաքրքրում է, թե ով է Կարեն Ավանեսյանի առաջին կինը, և ճի՞շտ է արդյոք, որ նա գաղտնի երեխաներ ու թոռներ ունի։ Կարենը Բաքվում է ծնվել։

Որոշ ռուսալեզու կայքեր նրան ազգությամբ ադրբեջանցի են ներկայացնում, սակայն հասկանալի է, թե որքան հեռու է այս տեղեկությունն իրականությունից։ Կարենի հայրը երազում էր, որ տղան նկարիչ դառնա, իսկ մայրը նրան տեսնում էր բեմում։

Սովորելով Բաքվի արվեստի ինստիտուտում՝ Կարենը մեկնում է Մոսկվա, որտեղ էլ կայանում է որպես արտիստ։ Կարենի համար ճակատագրական է լինում Եվգենի Պետրոսյանի հետ հանդիպումը, որն էլ նրան առաջարկում է հանդես գալ «Սմեխոպանորամա» հումորային հաղորդաշարի համարներից մեկում։

Կարենը հանրային հարթակներում սկզբունքորեն չի խոսում ընտանիքի մասին, բայց հայտնի է, որ նա մի անգամ բաժանվել ու երկրարդ անգամ է ընտանիք կազմել։ Առաջին ամուսնությունից զավակներ ունի, իսկ երկրորդ անգամ ընտանիք է կազմել Նոնայի հետ։