Շոկի մեջ եմ, ինձ անվանեց հիմար, ապա հայհոյեց. ի՞նչ է կատարվել Գոհար Ավետիսյանի հետ

Գոհար Ավետիսյանը, պարզվում է, ոչ միայն ակտիվ ու կենսախինդ անձնավորություն է, այլ նաև նրբազգաց ու դյուրաբորբ։ Գոհարին կարող է մինչև հոգու խորքը վշտացնել նաև անծանոթ մարդու կոպիտ վարմունքը։

Իր սոցհարթակում հայտնի վիյզաժիստը պատմել է փողոցում իր հետ պատահած անախորժ դեպքի մասին, ինչը նրան այնքան է հուզել և վիրավորել, որ նա նույնիսկ լաց է եղել։

Գոհարը մեքենայով կանգնած է եղել կարմիր լույսի տակ։ Նրան է մոտեցել մի տղամարդ՝ մեքենայով։ Տղամարդը իջեցրել է մեքենայի ապակին։

Նույնն արել է նաև Գոհարը՝ կարծելով, թե իրենք ծանոթ են և մարդն ինչ-որ կարևոր բան է իրեն ուզում ասել, կամ պարզապես ողջունել։

Սակայն Գոհարի համար անսպասելի կերպով տղամարդը նրան վիրավորական տոնով պահանջել է զգոն լինել ղեկին, հայհոյել է և հեռացել։

Դրանից հետո Գոհարը չի կարողացել զսպել արցունքները։ Նա իր ապրումների մասին պատմել է նաև հետևորդներին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: