«Շնորհավոր ծնունդդ, իմ կյանքի սեր․․․» Իննա Խոջամիրյանի հուզիչ շնորհավորանքն ու հրապարակած լուսանկարները

Իննա Խոջամիրյանն ուշագրավ ու ջերմ շնորհավորական հրապարակում է արել ինստագրամյան իր հարթակում։ Նա շնորհավորել է իր սիրելի հայրիկի տարեդարձը։ Դերասանուհու հայրը բոլորել է ծննդյան հիսունութ տարին։

Շնորհավորական ջերմ խոսքերով դիմելով հորը՝ Իննան իր ջերմ խոսքերը եզրափակել է հետևյալ ձևակերպմամբ․ «առանց քեզ ու մամայի ես ոչինչ եմ»։ Նա սիրելի հայրիկի հետ նաև ջերմ լուսանկարներ է տեղադրել։ Լուսանկարներից մի քանիսում հայր ու դուստր արտասահմանում են։

Իննան առիթը բաց չի թողնում ծնողների կարևորությունն իր կյանքում ընդգծելու, շեշտելու համար։ Իննան միշտ կարևորում է նրանց կարծիքը։

Մի առիթով արտիստուհին ասել է, որ ամեն օր տուն մտնելիս իր համար կարևոր է ծնողների աչքերի մեջ ուղիղ նայել կարողանալու հնարավորությունը։

Իննան հաճախ է ասում, որ ծնողները մինչ այժմ էլ իրեն ամեն կերպ աջակցում են, անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսապես են աջակցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: