Մանուկյան Աղասը մշտապես էլ դրականորեն նկատելի է դառնում իր անկաշկանդ պահվածքով ու արտահայտվելու սկզբունքներով։ Աղասն առանձնահատուկ շռայլ է, երբ խոսքն իր ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին է վերաբերում։

Հումորիստ արտիստը մեծ կարևորություն է տալիս կնոջ՝ Տաթևիկ Մելիքյանի ծննդյան օրվան։ Շատերի հիշողություններում դեռ վառ են մնացել Աղասի նախորդ տարի կազմակերպած անակնկալ խնջույքը սիրելի տիկնոջ պատվին։

Այս տարի Աղասը կնոջ ծննդյան օրը սկսել է շնորհավորական գեղեցիկ մեկնաբանությամբ։ Նա տեղադրել է իր ու տիկնոջ միատեղ լուսանկարներից մեկը՝ գրելով․

«Ամեն օր ապրելով քեզ հետ, տեսնում եմ, որ մենք ունենք վաղը, մյուս օրը, էն մյուս օրը։

Շնորհակալ եմ, որ հենց դու ես կողքիս, համբերատար, խելացի, նվիրված ու սիրող, իմ Տաթոն, սիրում եմ քեզ ու շնորհավորում եմ ծնnւնդդ, էն ծնnւնդդ, որ ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուց որ կաս ու իմն ես»։