Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից Գյումրու հիվանդանոցում ևս մի տղամարդ է մահացել․ նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Անցնող օրը նշանավորվեց Շիրակի մարզային ճանապարհի Ջարդի ձոր անունը կրող ճանապարհահատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարով։ Նիսան մեքենայում յոթ անձինք են եղել, ովքեր վերադառնալիս են եղել հայտնի Սուրբ Հովհաննեսի ուխտատեղիից։

Վթարից հետո մեքենայի մեջ եղած անձանցից երկուսը դուրս էին շպրտվել մեքենայից ու մահացել։ Հիվանդանոց հասցված տասնչորսամյա աղջնակը ևս մահացել էր։ Մահացողներից մեկն ընտանիքի հայր էր, մյուսները նրա զավակները՝ յոթամյա տղան ու տասնչորսամյա աղջնակը։

Ըստ հանրայնացված տեղեկությունների՝ մեքենան գրանցված է եղել Վարդան Խալիկյանի անունով, ով նույնպես հիվանդանոց տեղափոխվածների մեջ է եղել։ Վարդանի վիճակը ծանր է եղել։ Օրվա վերջում Գյումրու հիվանդանոցի տնօրեն Ա․ Իսահակյանի միջոցով հայտնի դարձավ, որ Վարդանը ևս, ցավոք սրտի մահացել է։

Այսպիսով, այս ողբերգական դեպքի պատճառով կյանքից հեռացան չորս անձինք, որոնցից երկուսը՝ երեխաներ, ովքեր Վարդան Խանիկյանի քենու երեխաներն են։ Գյումրու հիվանդանոցում են գտնվում երկու կանայք ու մեկ տղամարդ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: