«Շատ ռեկտորներ կան, որոնց ուսանողները գրեթե չեն ճանաչում, չեն պատկերացնում, որ կարող են դիմել և աջակցություն ստանալ: Եվ սա բացառիկ դեպք է․․․»

Հայ-ռուսական համալսարանի դասախոս Անի Փաշայանը համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի ծննդյան օրվա առիթով գրում է․ «Այսօր ՀՌՀ ռեկտոր, ես կասեի, ամենասիրված ռեկտոր Արմեն Դարբինյանի ծննդյան օրն է:

Շատ ռեկտորներ կան, որոնց ուսանողները գրեթե չեն ճանաչում, չեն պատկերացնում, որ կարող են դիմել և աջակցություն ստանալ: Եվ սա բացառիկ դեպք է: Մարդ, որն ուղղակի ապրում է Համալսարանի առօրյայով, ուսանողի ապագայով, ում ղեկավարության տարիներին բուհն օրեցօր բարձրացել է:

Քաղաքացիական ճիշտ կեցվածք, ղեկավարելու տաղանդ, միևնույն ժամանակ՝ պոետական խառնվածք, նրբաճաշակություն և արվեստասիրություն, ուսանողի հանդեպ հոգատարություն… Սպասվա՛ծ հատկանիշներ:

Բայց ամեն ինչ սկսվում է հայացքից՝ միշտ Տեսունակ: Երևի թե սա է գաղտնիքը, որ միշտ օգնում է մեզ՝ Համալսարանի աշխատակիցներիս, լավագույն տարբերակները որոնելիս:

Ուրեմն՝ եկեք շնորհավորենք մեր Հայրենիքում ապրող լավագույն մարդկանց, ում մասին որքան էլ գրենք, դեռ քիչ կլինի: Հաջողություններ՝ Ձեզ, թանկագի՛ն ռեկտոր»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: