Շատ աղջիկներ այնքան սիրառատ խոսքեր էին գրում և ասում, թե որքան շատ են ինձ հասկանում, որովհետև իրենց սկեսրայրին հոր պես սիրել են ու․․․» Լիլուի հուզառատ արձագանքը

Լիլուն գրել է․ «Շատ սիրելի մարդիկ, թույլ տվեք շնnրհակալությունս հայտնել։ Շնորհակալ եմ այս օրերի ընթացքում հարյուրավոր զանգերի և նամակների համար, շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին իմ կողքին լինելու համար։

Շատ աղջիկներ այնքան սիրառատ խոսքեր էին գրում և ասում, թե որքան շատ են ինձ հասկանում, որովհետև իրենց սկեսրայրին հոր պես սիրել են ու անտանելի դժվարին իրավիճակում հայտնվել նրանց բացակայության ժամանակ և խնդրում էին, որ կարողանամ հավաքվել ու շարունակել ամեն բան հանուն երեխաների, իսկապես, հոգաչափ շնnրհակալ եմ ձեզ։

Ամեն կորուստ մեզանից հենց մեզ է խլում ու ինքներս մեզ վերագտնելու ճանապարհը բավականին բարդ է, որովհետև որքան էլ փորձենք, միևնույն է, ոչինչ առաջվանը լինել չի կարող, բայց հանուն բոլոր խոստումների և խոսքերի՝ պիտի շարունակենք ապրել և արարել։

Կարոտս հոգումս խեղդած, հորս նկատմամբ ունեցած ակնածանքն ամուր պահած՝ պիտի առաջ քայլել հանուն իմ փոքրիկների և հանուն իմ Սիրո, որին ունենալու համար հենց իրեն եմ պարտական։ Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց հետ գործնական բազմաթիվ պայմանավորվածություններ ունեի և այս ընթացքում ըմբռնումով են մոտեցել։ Հաճախ նայենք Երկնքին՝ շատ կարևոր է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: