Վերջին շրջանում նորածին բալիկներին նույն ձեռագրով լքելու դեպքերը շատացել են։ Օրերս Գյումրու փողոցներից մեկում էր բալիկ գտնվել, իսկ հիմա նմանօրինակ մի դեպք էլ Երևանում է գրանցվել։ Երևանի Արցախի փողոցում է եղել դեպքը։

Տիկին Անահիտը զբաղված է եղել տնային գործերով, տոմատի մածուկ է եփել, երբ շունը սկսել է անհանգիստ հաչել։ Նա բացել է դուռը և տեսել, որ դռան մոտ տուփով ինչ-որ բան է դրված։

Տուփը բացել է ու մնացել ապշահար։ Այնտեղ հին ու պատառոտված ցնցոտիներով փոքրիկ նորածին է եղել։ Երեխայի պորտը նոր են կտրած եղել, այն դեռ արնահոսել է։ Երեխային մեծ, պատռված գուլպա են հագցրել, որից դուրս է եկել երեխայի ոտքը։

Տիկին Անահիտը զանգել է պատկան մարմիններին, ապա կերակրել փոքրիկ բալիկին, ով շատ սոված է եղել։ Նորածինը հիմա գտնվում է Մուրացան կլինիկայում։ Հետծննդյան շրջանում անխնամ մնալու պատճառով խնդիրներ ունի։