Հարգված ու սիրված բժիշկ Աննա Չոբանյանի տարեդարձն է։ Շատերը գիտեն, որ նա տարիներ շարունակ նվիրված ու հոգատար կերպով աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ օգնելով բազմաթիվ ծնողների և փրկելով շատ բալիկների կյանք։

Բժշկական կենտրոնի սոցհարթակում շնորհավորական այսպիսի հրապարակում է տեղադրվել հոգատար ու նվիրյալ բժշկի տարեդարձի առիթով․ ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ աշխատակազմը մեծ սրտով շնորհավորում է վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Նրա շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ վերագտել են ժպտալու ու ապրելու ցանկությունը: Կյանքի ու մահվան համար կռիվ տվող հարյուրավոր երեխաներ վերակենդանացման բաժանմունքից առողջացած վերադարձել են տուն: Անգնահատելի է նրա նվիրման ու սիրո չափը՝ մասնագիտությանը, գործընկերներին ու աշխատանքին:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք, առողջ եղեք, որ առողջացնեք»,- ասվում է շնորհավորական հրապարակման մեջ: Նշենք, որ վաստակաշատ բժշկուհու սոցհարթակն այսօր ողողված է երախտագիտության և բարեմաղթանքային խոսքերով, որոնք միանում ենք նաև մենք։