Լևոն Շիրինյանը գրում է․ «Երեկ ռևանշիստները նորընտիր խորհրդարանի կյանքը սահմանեցին մեկուկես տարի. դա չի նշանակում, թե խորհրդարանը կունենա անպայման մեկուկես տարի կյանք, բայց դա նշանակում է, որ Երկրի կյանքը ապակայունացվելու և ապականվելու է այդքան ու + տարիներ։

Դա նշանակում է, որ մենք կունենանք ոչ թե գործող ու արդյունավետ խորհրդարան, այլ կոնֆրոնտացիոն/առճակատող քաղաքական կառույց: Նոր խորհրդարանն ունի երկու բևեռ, որից մեկը կտրականապես չի ընդունում ամենակարող ժողովրդի գերիշխան կամքը և առաջնորդվում է բացառապես ռևանֆաշիզմի նկրտումներով, հեղաշրջման անշեղ մոլուցքով:

Խորհրդարանը չունի շանթարգել-հավասարակշռող ԿԵՆՏՐՈՆ: Դա նշանակում է պրոգրեսի/առաջընթացի ուժերի կոնսոլիդացիա ու համագործակցություն, անսակարկ նվիրում դեմոկրատիային/ժողովրդավարությանը: Դա նշանակում է նաև երտասարդ ու ավյունով լեցուն կուսակցությունների աճ ու զարգացում` հանուն երկրի արմատական ու անշրջելի ռեֆորմների։

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն որպես հեղափոխության ծնունդ ու պետականակերտ ու ազգային-պետական շահի կազմակերպություն, վերսկսել է կուսակցության շարքերի համալրումն ու կուսակցական եռուն կյանքը որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպության:

Անդամագրվե՛ք ՔԺԿ-ին, օժանդակե՛ք նրա կայացմանը: ՔԺԿ Նախագահ՝ Լևոն Ղ.Շիրինյան»: