Նշանադրության ինքնատիպ առաջարկություն Սևանա լճի հատակին․ ռոմանտիկ տեսանյութ

Ամուսնության ինքնատիպ առաջարկով իր սիրելիին՝ Անի Արիստակեսյանին սիրո խոստովանություն և ընտանիք կազմելու առաջարկություն է արել Սիրաս Հակոբյանը։ Իրենց կյանքի կարևոր քայլի մեկնարկը զույգը տվել է Սևանա լճի հատակից։

Մտահղացման հեղինակը Սիրասն է, ով օրեր շարունակ նախ ուսումնասիրել ու ընտրել է Սևանի ամենից գեղատեսիլ ափերից մեկը, ապա սկսել է ջրի մեջ սուզվել սովորել, որպեսզի կարողանա իրականություն դարձնել իր գաղափարը։

Սիրասը երեք շաբաթ Անիից գաղտնի է պահել, թե ինչ անակնկալ է պատրաստվում մատուցել նրան։

Հատկանշական է, որ Անին լողալ չգիտի և նա առաջին անգամն է սիրելիի հետ սուզվել ջրի մեջ, որտեղ էլ նախ առաջարկություն, ապա մատանի է ստացել Սիրասից։

Սիրասի և Անիի մասնակցությամբ անչափ ռոմանտիկ ու գեղեցիկ տեսանյութը, որտեղ երևում է, թե Սիրասն ինչպես է առաջարկություն անում Անիին ու նրա մատին մատանի դնում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: