Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ միասին ժամանել է ընտրատեղամաս․ տեսանյութ

Ն․ Փաշինյանը շատերի նման, այսօր ժամանել է ընտրատեղամաս։ Նա ընտրատեղամաս է գնացել իրեն մշտապես ուղեկցող տիկնոջ ու զավակների հետ։ Նրանց ծափողջյուններով են դիմավորում։

Վարչապետի թեկնածուն միառժամանակ ընտրատեղամասի բակում զավակների հետ միասին փնտրել է իր ընտանիքի անդամների անունները փակցված ցուցակներում։

Ն․ Փաշինյանը միացված լայվին կից գրել է, որ ընտրություն է կատարելու հանուն պետության և ժողովրդի ապագայի։ Հետո նա մնացած բոլորի հետ միասին հերթ է կանգնել ընտարտեղամասում՝ սպասելով իր հերթին։

 

Հետո նրանք գտել են իրենց անունները՝ կատարելով իրենց ընտրությունը։ Վարչապետի թեկնածուն երեկ տեղեկացրել էր, որ համապատասխան մարմինները հետևողականորեն հսկում են ընտրությունների պատշաճ ու անաչառ կազմակերպման համար։

Նշենք, որ առավոտյան դերասան Գնել Սարգսյանը տեղեկացրել էր, որ նկատել է միտումնավոր սաբոտաժի դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ դիտմամբ աղմկում ու անկարգություններ են ստեղծում՝ ներկաների ուշադրությունը շեղելու համար։

Ն․ Փաշինյանի ընտրատեղամաս գալու և քվերակելու տեսանյութը ներկայացնում ենք վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: