Շառլ Ազնավուրի երախտիքով լի ճանապարհը փորձում է շարունակել նրա որդին՝ Նիկոլան, որը պարբերաբար լինում է Հայաստանում, այցելում Գյումրի, հետևում այն բարեգործական ծրագրերին, որոնց հիմնադիրն ու նախաձեռնողը մեծ շանսոնյեն էր եղել։

Նիկոլան իր տիկնոջ՝ Քրիստինայի, ու որդու հետ հաճախ է հատկապես առիթների ժամանակ այցելում Հայաստան։ Նրանք լինում են Գյումրու այն ընտանիքներում, որոնք պետք է Ազնավուրի հիմնադրամի ջանքերով կառուցված բնակարաններ տեղափոխվեն։

Երևանյան տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մեծ շանսոնյեի տղան իր որդու հետ այցելել «Հաղթանակ» զբոսայգի։ Նիկոլան տղայի հետ միասին նստել է մանկական ատրակցիոներները, վայելել բալիկի հետ մանկության բերկրանքը։

Հավելենք, որ Նիկոլան իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ինքն ու Քրիստինան ունեն չորս զավակներ։ Նրանք, լինելով Հայաստանից դուրս ապրած ծնողներ, որոշել են, որ իրենց զավակները գալու և ապրելու են Հայաստանում։ Ինչպես երևում է, Նիկոլան աշխատում է այդ ուղղությամբ։