Ինչպես հայտնի է, չնայած տեղացող առատ ձյանն ու անբարենպաստ եղանակային պայմաններին, շարունակվում է ժամը 15-ից մեկնարկած հակաիշխանական, հականիկոլական ցույցերը, որոնց նպատակը իշխանության հեռացմանը հասնելն է։

Քանի որ այս հավաքներն ուղեկցվում են ուժային կառույցների ներկայությամբ և ընթանում են նրանց վերահսկողության ներքո, առավոտից քաղաքի այն հատվածը, որտեղ պետք է հավաքվեին մարդիկ, լցվում էր բազմաթիվ ոստիկաններով։

Այս առնչությամբ պատմգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է․ «Բա ինչի՞ ոստիկանները նախորդ օրը չէին պաշարել Գյումրին, երբ հավաք էին անում՝ ի պաշտպանություն գլխավոր ստախոսի։ Բա ինչի՞ ճանապարհ չէին փակել։

Ուրեմն, եթե էսօր որևէ միջպետական ճանապարհ փակվի ու արգելվի մարդկանց տեղաշարժը, Նիկոլը դարձյալ կտապալի սահմանադրական կարգը։ Նիկո՜լ, բախտդ չփորձես, առանց էն էլ վրեդ լիքը հոդված կա»։

Այս հրապարակումից հետո նա հանդես է եկել ուղիղեթերային խոսքով, որի ընթացքում հորդորում էր քաղաքացիներին բռնել Ազատության հրապարակի ճանապարհը։