Հանրահայտ երգչուհիներից Նանան, որ վերստին ակտիվ գործունեության շրջան է վերադարձել, իր սոցհարթակում ոչ միայն մասնագիտական բնույթի հրապարակումներ է անում, այլ նաև երբեմն անձնական տիրույթին վերաբերող գրառումներ կատարում։

Նանայի հերթական հրապարակումը մայրիկի մասին է։ Երգչուհու մայրիկը նշել է ծննդյան տարեդարձը։ Առհասարակ, վերջին շրջանում շատ հայտնիներ են հանրային հարթակներում իրենց սերն ու նվիրվածությունը հայտնում իրենց մայրիկներին։

Նանան ևս այսօրինակ հրապարակում է արել։ Նա տեղադրել է իր և մայրիկի լուսանկարը, որտեղ մայրիկը շրջապատված է շքեղ ծաղկեփնջերով։ Նանան լուսանկարին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, մամ ջան։ Դու միայն եղիր առողջ, իսկ մնացածը մենք կանենք»։

Նանայի շնորհավորական խոսքերին միացել են նրա երկրպագուներից շատերը՝ երգչուհու հրապարակման ներքո գրելով իրենց բարեմաղթանքները։ Հիշեցնենք նաև, որ երգչուհին շատ գեղեցիկ երգ ունի՝ նվիրված մայրերին, որը հիմա էլ շատերն իերնց մայրերի համար սիրով կատարում են։