Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիա հոլդինգ հիմնել․ ուշագրավ մանրամասներ

Թերևս շատերին է հայտնի, որ քաղաքական ասպարեզ մտնելուց առաջ Նաիրա Զոհրաբյանն ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ, իսկ մինչ այդ էլ եղել է թատերագետ՝ հանդես գալով ոլորտին առնչվող մշակութային հոդվածներով։

Հայտնի պատգամավորի լիազորությունները շուտով կդադարեցվեն, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են եղել, իսկ նա ներկայացված չի եղել իր քաղաքական թիմի կազմում։ Ավելին, թիմը, որին ներկայացնում էր պատգամավորը, այս ընտրությունների արդյունքում չի հաղթահարել թույլատրելի անցողիկի սահմանը։

Սա, սակայն, չի նշանակում, թե Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալու հանրային ասպարեզից։ Նա որոշել է վերադառնալ լրագրությանը։ Սակայն վերադարձը որոշել է նշանակալի կերպով իրագործել։

Երբեմնի ակտիվ քաղաքական գործիչը որոշել է ստեղծել ինքնատիպ ու հետաքրքիր մեդիա հոլդինգ, որի ներկայացման հիմնական ձևաչափն ուղիղ եթերն է լինելու։

Ն․ Զոհրաբյանը հետաքրքիր տարբերակներ է փնտրում, ինչպես նաև ֆինանսավորում, քանի որ հասկանալի կերպով սկզբնական շրջանում լրատվամիջոցը չի կարողանալու հոգալ իր ծախսերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: