Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում խոսեց Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մասին, որոնք Ռոբերտ Քոչարյանը/Վարդան Օսկանյանը 2007թ․ նոյեմբերից պաշտոնապես հիմք էին համարել Արցախի խնդրի լուծման համար։

Վերջինս մի այնպիսի տիեզերական նեղացվածությամբ տեքստ հրապարակեց, ասես թե ինքը չէր Նիկոլ Փաշինյանին հոդվածով մեղադրել Ալիևի ու Պուտինի հետ գաղտնի բանավոր պայմանավորվածությունների մեջ՝ իբրև թե կա միջանցք տալու պարտավորություն։

Զարմանալի նեղացկոտ ու խռովկան պաշտոնյաներ ենք ունեցել․ դնում գրեթե օպոնենտին մեղադրում է հակահայկական պայմանավորվածությունների մեջ, այն է՝ հայրենիքի դավաճանության մեջ, ըստ որում՝ առանց փաստերի, սոսկ ենթադրության վրա, հետո առարկայական պատասխան ստանալուց հետո նեղվում ու խռովում։

Առավել ևս, երբ իսկապես 2007-ին համաձայնել ես հրաժարվել Արցախի «հին»՝ 1991թ․ հանրաքվեից, անցկացնել նորը, ըստ որում՝ բացառապես Ալիևի համաձայնությամբ /գոնե այս կապը տրված չլիներ․․․/, ելակետ ընդունելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը կարող էր խախտվել, կարող էր չխախտվել մի նոր հանրաքվեով, դա էլ եթե Ալիևը ցանկանար»։