Մհեր Մկրտչյանը՝ hետապնդումների, uպառնալիքների ու «Իշխանության» մասին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը իշխանափոխությունից հետո հանդես եկավ հստակ քաղաքական դիրքորոշմամբ՝ պաշտպանելով նախկին իշխանություններին։ Նա ստեղծեց «Իշխանություն» ֆիլմի երկու մասանոց ֆիլմ, որը մեծ աղմուկ ու քննադատության ալիք բարձրացրեց։

Մհեր Մկրտչյանը, խոսելով այդ ֆիլմի ստեղծման ու դրա շուրջ առաջացած աղմուկի մասին, որոշ փակագծեր է բացում՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը որևէ հովանավորչական աշխատանք չի արել ֆիլմի ստեղծման համար։

Նրա մոտ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը առաջացել է 2019 թվականին։ Հետո սկսվել են նկարահանումները։ Նա գլխավոր դերակատարի համար սցենարը գրել է՝ նկատի ունենալով հենց ռուս դերասան Շակուրովին։

Ապա ֆիլմի ավարտից հետո համագործակցել է Ալեքսանդր Խաչատրյանի հետ՝ Շակուրովի ձայնի փոխարեն հնչեցնելով Խաչատրյանի ձայնը։

Մկրտչյանը չգիտի, թե ինչու այդ ֆիլմն այնուամենայնիվ դուրս եկավ մեծ էկրան, ինչու չարգելվեց։ Նա առաջարկում է այդ հարցի պատասխանը փնտրել ուրիշների մոտ։ Մհեր Մկրտչյանի մտքերը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: