Մի մխտռի երգը… կծիծաղեք, երբ տեսնեք Սիլվա Հակոբյանի այս հոլովակը

Սիլվա Հակոբյանի ընտանիքի անդամների փոխադարձ ջերմ հարաբերությունների և նվիրվածության մասին, թերևս, գիտեն շատերը։ Նրա հայրական տանը բոլորն են տաղանդավոր ու ստեղծագործող։ Ընդ որում, նրանք ստեղծագործում են՝ համագործակցելով իրար հետ։

Սիլվայի քույրիկը, որ Սիլվայի երգերի հիմնական հեղինակն է, երգեր է գրում նաև այլ երգիչների համար։ Մանեն շատ սակավ է երևում սոցհարթակներում՝ ի տարբերություն քույրիկի։ Նա վերջերս երկորդ անգամ է մայրացել։ Ի դեպ, Սիլվան բավականին ոգևորված էր վերստին մորաքույր դառնալու առիթով։

Սիլվան բազմիցս տեսանյութեր է տեղադրում՝ ցույց տալով, թե իր և Մանեի զավակները ինչ համերաշխ ու հաճույքով են խաղում իրար հետ։ Այս ամենով հանդերձ, Սիլվան սակավ է Մանեի հետ համատեղ կադրեր տեղադրում։

Ահա նա մի բացառիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են քույրերը զբոսնում իրար հետ։ Սիլվան երգում է Մանեի հեղինակած երգերից մեկից մի հատված։ Իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: