«Մի ձեռք վերևից իջավ, շապիկը խլեց ինձանից, մոտեցավ վաճառողին ու վճարեց գինը․․․» անասելի հուզիչ ու գեղեցիկ պատմություն

Անահիտ Արամունին իր սոցհարթակում պարբերաբար ջերմացնող ու ապրեցնող պատմություններով է ներկայանում։ Նրա հերթական ջերմ պատմություն մի շապիկի հետ է կապված։ Պատմությունն ամերիկյան միջավայրում է եղել։

«Քրոջս հետ հագուստներ նայելու էինք գնացել։ Խանութում մի երկու բան ընտրեցի, մոտեցա վճարման կետին։ Այս մեկի համար կասկածում էի․ սիրուն էր, որակով, բայց մի քիչ գինը մեծ էր ինձ համար։

Այդպես, շապիկը բարձր պահած քրոջս հետ խորհրդակցում էի, հանկարծ մի ձեռք վերևից իջավ, շապիկը խլեց ինձանից, մոտեցավ վաճառողին ու վճարեց գինը՝ դեմքին գոհունակության մեծ ժպիտ։ Մինչ ես ու քույրս շփոթված պարզաբանման էինք սպասում, կինը հաճելիորեն տաքուկ թե՝ Անահիտ, Դուք իմ տղայի՝ Արամի Հեքիմյանի հայերենի դասախոսն եք եղել UCLA-ում։

Իմ տղան Ձեր Սասնա ծռերում Դավիթ էր խաղում, իմ տղան ախր Ձեր միջոցով, Ձեր պատճառով ու․․․ (քաղցր խոսքեր շարեց) Ես սա սրտանց նվիրում եմ Ձեզ,- ասաց ու մեկնեց ինձ շապիկը։ Ես կարկամած, աչքերումս արցունքաժպիտ, գրկեցի այս տիկնոջը՝ իմ շա՜տ սիրելի Արամի մորը։

Այս շապիկն ինձ համար հագուստից առավել է, անգին է»։ Տարիների հեռավորությունից այսպես է իր մեծ երախտիքը հայտնում Անահիտ Արամունին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: