«Մի ամառային գիշեր»․ ահա թե ինչ ընտանեկան լուսանկար է տեղադրել Սիլվա Հակոբյանի հայրը

Հակոբ Հակոբյանն իր բնույթով ակտիվ ու մեծ էներգիայով հարուստ մարդ է։ Նա կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց և համատեղ ստեղծել գեղեցիկ ու մնայուն արժեքներ։

Ահա հենց այդ հատկանիշների շնորհիվ է, որ Հակոբը տարիներ շարունակ իր երեք զավակների հետ համատեղ ստեղծում է մնայուն երաժշտական արժեքներ, որոնք սիրվում են հանրության կողմից։

Հակոբը ընտանիքին և ընտանեկան արժեքներին մեծ կարևորություն տվող մարդ է։ Թերևս, դա է պատճառը, որ նրա զավակները ևս նույն գաղափարի կրող են և յուրաքանչյուրն իր հերթին ստեղծել է ամուր ընտանիք։

Իր գեղեցիկ, օրեցօր ընդլայնվող ընտանիքի մասին հրապարակումներ Հակոբը հաճախ է անում։ Նրա վերջին հրապարակումներից մեկը լուսանկարային կադր է, որտեղ երևում են Հակոբը, նրա կինը և դուստրերից Սիլվան՝ Միլայի հետ։

Հակոբը լուսանկարը վերնագրել է այսպես․ «Մի՛ ամառային գիշեր»։ Նկատելի է, որ լուսանկարն արվել է բոլորովին վերջերս։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: