Ինչպես հայտնի է, Ասատրյան եղբայրներից Տիգրանն ու վաղամեռիկ Սեդրակը երկվորյակներ են։ Արդեն տարիներ ի վեր Տիգրանը միայնակ է նշում տարեդարձը՝ առանց երկվորյակ եղբոր ներկայությամն։ Սեդրակն ամփոփված է Նահանգներում, որտեղ էլ վախճանվել է։

Օրեր առաջ Տիգրանը սիրելի տիկնոջ ու այլ ընկերների հետ Մայամիում էր, որտեղ էլ շքեղ ձևով նշել է տարեդարձը։ Նրանց հետ չի եղել այս պահին ևս Նահանգներում գտնվող Ասատրյան գերդաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արտաշը։

Արտաշը, որ չի միացել եղբոր ուրախ խնջույքին, օրն անց է կացրել մյուս եղբոր՝ Սեդրակի գերեզմանի մոտ։ Նա կադրեր է հրապարակել Սեդրակի գերեցմանի մոտից՝ նրան շնորհավորելով տարեդարձի առիթով։ Կադրերը բավականին հուզիչ էին։

Արտաշը Նահանգներում շարունակում է երգել հայկական ընտանեկան խնջույքների ու զվարճանքների ժամանակ՝ ուրախացնելով հայրենակիցներին։ Արտաշի վերջին հրապարակման և այլ մանրամասների մասին պատմող նյութը կցված է ստորև։