Մինչ զինվոր տղերքը կռվում ու զոհվում են սահմանին, էս երկու տականքները ՀայՓոստում թալանում են զինվորների հանգանակության համար դրված արկղիկը․ տեսանյութ

Այսօր աննախադեպ դեպք է գրանցվել Հայփոստի բաժանմունքներից մեկում։ Երկու անձինք, ովքեր դիմակներ են ունեցել, մտել ու գողացել են Հայփոստի բաժանմունքներից մեկում գտնվող արկղիկներից մեկի պարունակությունը։

Ամիսներ շարունակ այդ արկղիկներում հայ զինվորների կարիքների համար տարբեր քաղաքացիների կողմից հանգանակություններ են արվել։ Ընդ որում՝ հանգանակություններն արվել են հիմանականում թոշակառուների կողմից։

Վերջին մի քանի օրվա աղետալի ու լարված իրավիճակների համատեքստում այս արարքը առանձնահատուկ բարկություն է առաջացնում։ Տեղադրելով Հայփոստի տեսախցիցկի ֆիքսած կադրերը գողության վայրից՝ լրագրող Գոհար Հայրապետյանը գրում է հետևյալը․

«Զուգահեռ իրականություն։ Մինչ զինվոր տղերքը կռվում ու զոհվում են սահմանին, էս երկու տականքները ՀայՓոստոմ թալանում են զինվորների հանգանակության համար դրված արկղիկը: Էն վերջին կոպեկներն էլ են քերում տանում, որը թոշակառուները թողնում էին արկղիկում»:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամին։ Գողերը, կոտրելով հանգանակության արկըղ, պարունակության մեծ մասը դատարկել են իերնց պայուսակը և հեռացել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: