Այսօր խորհրդարանական դահլիճում դարձյալ իրավիճակը խիստ լարված է եղել, իսկ լարվածության պատճառը «Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչներից Աննա Մկրտչյանի ելույթն էր։ Նշյալ դաշինքը առաջարկել է ձևավորել արցախյան հանձնաժողով, ինչի քննարկման շրջանակներում էլ ելույթ է ունեցել Աննա Մկրտչյանը։

Նա իր խոսում բավականին կոպիտ բնորոշումներով է անդրադարձել ներկայիս իշխանական թևի և ղեկավարի գործունեությանը, քայլերին։ Այն բանից հետո, երբ Խորհրդարանի փոխխոսնակը, ապա նաև նախագահը նրան նկատողություն են արել, Ա․ Մկրտչյանն ասել է, թե նրանք այս իրավունքը չունեն։

Ա․ Սիմոնյանը հիշեցրել է կանոնակարգի համապատասխան հոդվածը՝ ապացուցելով, որ ինքն իրավունք ունի պատգամավորին նկատողություն հայտարարի, ապա անջատել է նրա խոսափողը՝ նրան իր տեղը հրավիրելով։

Աննա Մկրտչյանն անջատված խոսափողով շարունակել է խոսել, ինչին ի պատասխան Ա․ Սիմոնյանն ասել է, որ կհրավիրի անվտանգության աշխատակիցներին։ Մի փոքր առանց խոսափողի խոսելուց հետո Ա․ Մկրտչյանը զբաղեցրել է իր տեղը։ Խորհրդարանական այս թեժ իրավիճակը ներկայացնող տեսանյութը՝ կից։