«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հերոս Գագիկն, այնուամենայնիվ, օդաչու չդարձավ, այլ․․․

«Մեր մանկության տանգոն» անչափ սիրելի ֆիլմի դերակատարներից մեկը Աշոտ Գևորգյանն է, որը ֆիլմում կերտել է երիտասարդներից մեկի՝ Գագիկի դերը։ Նա դեռ Թատերականի ուսանող է եղել, երբ ֆիլմի նկարահանման համար դերասանների են ընտրել։

Ալբերտ Մկրտչյանն արտաքին նմանության համար հենց Աշոտին է ընտրել, քանի որ Գագիկը ֆիմում հենց Ալբերտ Մկրտչյանի երիտասարդ տարիների կերպարն էր, իսկ Աշոտն արտաքնապես շատ նման էր Ալբերտին։

Հայտնի ֆիլմում Աշոտի խաղացած կերպարը երազում էր օդաչու դառնալ։ Ֆիլմի հաջողությունից հետո Աշոտը այլ ֆիլմերում ևս հանդես է եկել, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ոչ հանրահայտ դերասան դառնալ, ոչ էլ՝ օդաչու։

Խորհրդային միության փլուզումից և երկրում տեղի ունեցած առանցքային փոփոխություններից հետո Աշոտը որոշել է զբաղվել ռադիոլրագրությամբ։ Մի որոշ ժամանակ ռադիոյում աշխատելուց հետո խորացել է վավերագրական ֆիլմարտադրության մեջ։

Մի ընթացք այդ գծով Մոսկվայում է սովորել։ Այժմ շարունակում է զուգահեռաբար զբաղվել լրագրությամբ և ռեժիսուրայով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: