Մերի Մակարյանը, ինչպես հայտնի է, առաջիկայում երկրորդ անգամ է վայելելու վերստին մայրիկ դառնալու քաղցր բերկրանքը։ Մերիի առաջին բալիկը աղջնակ է։ Մայրը դստրիկի հետ հաճախ է տեսանյութեր տեղադրում։

Հասկանալի է, որ արտիստուհին օրվա հիմնական մասը հենց աղջկա հետ է լինում։ Նա է անձմաբ զբաղվում իր աղջնակի խնամքի ու դաստիարակության բոլոր հարցերով։ Մերին մի քանի շաբա առաջ հանրայնացրեց այն լուրը, որ իրենց ընտանիքում նոր համալրում է լինելու։

Ահա արտիստուհին մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է բժշկական հետազոտություն անցնում։ Բժիշկը համակարգչով փորձում է որոշել երեխայի սեռը՝ միաժամանակ հարցնելով, որ մայրն ի՞նչ սեռի բալիկի է սպասում։

Մերին պատասխանում է, որ իր համար կարևոր է բալիկի առողջությունը, այլ ոչ թե սեռը։ Երբ բժիշկը հայտնում է, որ ապագա բալիկը տղա է, Մերին չափազանց ուրախանում է։ Նրա էմոցիաներն այնքան անկեղծ են, որ առաջ են բերում դիտողի հուզմունքը։